Search
Close this search box.

ՖՈՏՈ. Օպերայի հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժվում են. կան բերման ենթարկվածներ

«Ձեր լակոտ ոստիկաններին բացատրեք, որ իրենք ոստիկան են և ծառայություն իրականացնելիս լակոտի պես չեն պահում»,- դիմելով ոստիկաններին ասում էին ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները, որոնք փակել են Թումանյան-Մաշտոցի պողոտան:
Ոստիկանության աշխատակիցները մի քանի ցուցարարի բերման ենթարկցին: Վերջիններին փորձում են հրելով դուրս բերել փողոցներից: Ըստ նախնական տվյալների՝  մեկ տասնյակից ավելի քաղաքացի բերման է ենթարկվել:

Այս պահին Օպերայի հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժումը են ծանր տեխնիկայի օգնությամբ:

Հիշեցնենք, որ 2018-ի փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանը ծանուցում է ուղարկել Օպերայի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին՝ սահմանված ժամկետում տարածքն ազատելու պահանջով, ինչը չի կատարվել։

Please enter a valid URL