Օպերայի բակում կանգնած նայում եմ օբյեկտերի ապամոնտաժման տեսարանները:
Մտածւմ եմ՝ ճի՛շտ են անում, ստամոքսային հոգեբանությունը գոնե մշակութային տարածքներից հեռու, շատ հեռու պետք է մղել: Մի փոքր էլ հեղափոխությունն ուշանար, Ազգային օպերայի ներսում /այդպես էլ չեմ պատկերացրել, թե որտե՞ղ, ո՞նց / քյաբաբնոց ու սաունա էին բացելու:
Չեմ սխալվում, չէ՞, ճիշտ եմ հիշում դրա շուրջ ծավալված բանավեճերը: Բավականին երկար էլ նախկինները համոզում էին հասարակությանը: Չէ՛, լավ պրծանք, նոր իրավիճակը նոր հոգեբանություն բերեց, մոռացվեց դա , ընդհակառակը՝ ձեռնարկվել է համաշխարհային գլուխգործոց համարվող շենքն ազատել օր օրի սեղմող օղակից:
Սպարտակ Ասոյանի ֆեյսբուքյան էջից