Search
Close this search box.

Որսացել են ՀՀ կարմիր գրքում գրանցված այծ. Մսի մի մասը դեռ մնացել էր

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մարտի 2-ին, ժամը 18:30-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրել 1966 թ. ծնված Սամսոն Գ.-ին:

Օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ն, 1987 թ. ծնված Արտյոմ Մ.-ի հետ, 2018 թ. դեկտեմբեր ամսվա վերջերին որս անելու նպատակով գտնվել են Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի հարակից «Ուխտաքար կոչվող» տարածքում, որտեղ Արտյոմ Մ.-ն իր մոտ եղած հրազենով որսացել է ՀՀ կարմիր գրքում գրանցված, որսն արգելված վայրի այծ, որի միսը կիսել են: Սամսոն Գ.-ն ներկայացրել է նշված որսի մսի՝ իրենց տանը մնացած, դեռեւս չօգտագործված մասը:

Նշանակվել է փորձաքննություն:

Please enter a valid URL