Search
Close this search box.

«ՀՀ վարչապետը գերազանց ելույթ ունեցավ՝ չափազանց կարևոր ուղերձներ հղելով». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղղակի չեմ կարող զսպել արտահայտվելու անզուսպ ցանկությունս՝ իբրև արցախյան հիմնահարցը և բանակցային գործընթացը բազմիցս լուսաբանած լրագրող. ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի չափազանց խոսուն և սիմվոլիկ ձևաչափի շրջանակում ՀՀ վարչապետը գերազանց ելույթ ունեցավ՝ չափազանց կարևոր ուղերձներ հղելով, ըստ էության, ռեսթարթ ապրող բանակցային գործընթացի նոր մեկնարին և փորձելով բանակցությունների մնացած բոլոր կողմերին օրակարգ առաջադրել՝ առաջին հերթին Արցախի սուբյեկտայնության առաջմղումը անբեկանելի քաղաքական վեկտոր սահմանելով, երկրորդ հերթին այսպես կոչված մադրիդյան֊փարիզյան֊կազանյան սկզբունքների ու կարգավորման տարրերի վերաարժևորաման և վերաշարադրման խնդիր դնելով։ Չափազանց կարևոր, հավակնոտ ու ահռելի դիվանագիտական ջանքեր ենթադրող նախանշումներ էին։ Հուսանք ու վստահ լինենք, որ «ծանրաձողի պատվիրված նոր քաշը» բարձրացնելուն մեր դիվանագիտությունը ոչ միայն ունակ է, այլև՝ նախապատրաստված»։

Please enter a valid URL