Search
Close this search box.

«Ժամանակ». Ռուսաստանը Վրաստանում ավելի շատ ներդրումներ է կատարում, քան Հայաստանում

«Ժամանակ»-ը գրում է. «Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018թ. տնտեսական տվյալները, ըստ որի օտարերկրյա ներդրումների ծավալը անցնում է 1 մլրդ 200 մլն դոլարը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Վրաստանը այս ցուցանիշով առնվազն 5 անգամ առաջ է Հայաստանից:

Անցած տարի Ռուսաստանից Վրաստան կատարված ներդրումների ծավալը գերազանցում է 60 մլն դոլարը, ինչն անհամեմատ ավելի է Ռուսաստանից Հայաստան կատարված ներդրումների ծավալից: Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը և Վրաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ և գտնվում են փաստացի պատերազմական վիճակում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Please enter a valid URL