«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու դրվագով մաս է առանձնացրել ու նախաքննության ավարտ հայտարարել:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան այս գործից: Ըստ մեզ հասած տեղեկությունների` մարտի մեկի գործով հարցաքննվել են ներկայիս զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Օնիկ Կարապետյանը: Այս գործի փաստաթղթերում շրջանառվում է նաեւ ՀՀ պաշտպանության ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանի անունը:
2008թ. ՊՆ միջազգային ռազմագործակցության պաշտպանական ծրագրերի վարչության պետ, այժմ նախարար Տոնոյանը մասնակից է եղել փետրվարի 23-ին ՊՆ 0038 հույժ գաղտնի հրամանի ընդունման վերաբերյալ խորհրդակցությանը:
Հիշեցնենք, որ Տոնոյանը օրերս խոսել էր մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածության մասին` ասելով, որ բանակը իսկապես ներգրավված է եղել ե՛ւ բուն մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, ե՛ւ դրան նախորդող օրերին»: