Search
Close this search box.

Պաշտոն՝ մարզպետի մորաքրոջ հարսին. Գարիկ Սարգսյանը հերթական պատմության մեջ է հայտնվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցականները դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն դպրոցի ուսմասվարի, որին փոխարինում են մարզպետի ազգականով։

Ծնողներից մեկը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ երկար տարիների փորձ ունեցող և գյուղում սիրված ուսմասվարին փոխարինելու որոշում է կայացրել դպրոցի նոր տնօրենը։ Վերջինս այդ պաշտոնում նշանակել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին. «Մարտիրոսյանի տարիքը մոտ է թոշակային շեմին, բայց նրա նման ուսմասվար, մանկավարժ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել։ Առանց որևէ պատճառաբանության տնօրենն ասել է՝ ես քո հետ չեմ աշխատի, ու նշանակել է մարզպետի մորաքրոջ հարսին։ Կրքերը դրանից շատ են բորբոքվել ու դեռ ավելի կբորբոքվեն, եթե չհասկանան, որ Մարտիրոսյանին չպետք է ազատեն։ Բոլորն իրեն այնքան են սիրում, որ իր անձի համար ոտքի են ելել»։

Please enter a valid URL