Search
Close this search box.

Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդու նվերը ու քաղաքի բյուջեից արված ծախսը

Հրազդան քաղաքում մարտի 8-ի կապակցությամբ Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին՝ Սևակ Միքայելյանը համերգային մեծ ծրագիր էր կազմակերպել, որին մասնակցում էին հայտնի երգիչներ Էրիկը, Լեյլա Սարիբեկյանը, Գևորգ Սիրեկանյանը, Արսեն Գրիգորյանը և էլի ուրիշներ:

ArmLife.am կայքը կապ հաստատեց Հրազդանի քաղաքապետարանի հետ՝ ճշտելու, թե համերգային ծրագիրը որքան է արժեցել քաղաքի բյուջեի վրա: Քաղաքապետի մամուլի քարտուղար Արամայիս Պողոսյանը տեղեկացրեց, որ համերգային ծրագիրն ու ծաղիկները Հրազդան քաղաքի բյուջեի վրա արժեցել է 830.000 դրամ.

«Իմ կարծիքով բավականին մատչելի են երգել, բոլորս էլ գիտենք, թե այդ երգիչները որքանով են երգում: Քաղաքապետի նվերն էլ եղել է այն, որ այդ օրը ներքաղաքային տրանսպորտը կանանց և աղջիկներին սպասարկել է անվճար»:

Please enter a valid URL