Search
Close this search box.

Արցախում զոհված Կարենը Գյումրիից էր

Արցախում այսօր՝ մարտի 12–ին, վաղ առավոտյան դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած 19–ամյա զինծառայող Կարեն Կարապետյանը Շիրակի մարզի Գյումրի քաղաքից էր։

NEWS.am–ի տեղեկություններով, Կարենը բանակ էր զորակոչվել անցած տարվա ամռանը։ Նա ծառայում էր Մատաղիսում։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին քննություն է տարվում։
Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին ժամը 06.50-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:

Please enter a valid URL