Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 11-ին, ժամը 21.35-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Արտակ Գ.-ն, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նա 2014թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով: