Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են՝ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն էր, ով մասնագիտությամբ շինարար էր և իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարելիս են եղել, երբ այդ ժամանակ Ա. Սիմոնյանը պատուհանից ընկել է։
Աղբյուրի հետ զրույցում մահացածի աշխատանքային ընկերները, որոնք բնակարանում են եղել, ասում էին, որ առավոտյան նա ասում էր, որ վատ է իրեն զգում եւ իրենք նրան հորդորել են, որպեսզի աշխատանքներ չկատարի, գնա տուն, սակայն, չգիտես ինչու, նա հրաժարվել է տուն գնալուց եւ շարունակել է աշխատանքներ կատարել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: