Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայրապետյանի դուստրը արցունքախեղդ լինելով՝ հոր մասին բացում է բոլոր փակագծերը. նա կդառնար 70 տարեկան

Մարտի 12-ը արցախցի հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 70 տարեկան:

Բարերար Լևոն Հայրապետյանը մահացավ ռուսական բանտում,ինչը մեր ձախողումներից մեկն էր: Լևոն Հայրապետյանն այնքան համեստ էր. ո´չ շքնանշան, ո´չ կոչումներ, ո´չ ամագոռգոռ խոսքերի չէր սպասում. նա նոր երազանք և նոր տեսլական բերեց Արցախի համար: Երևի սպիտակ ագռավի էր նման, դրա համար էլ բոլորն անտարբեր գտնվեցին:

Հայրապետյանը պայքարում էր Ռուսաստանի՝ հայկական պետության հյուծման քաղաքականության դեմ: Հայրապետյանը Սերժ Սարգսյանի իշխանության ծանր քննադատողներից մեկն էր: Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։
Լևոն Հայրապետյանը հոգացել է նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու մի հատվածի շինարարության ծախսերը։ Դա այն հատվածն է, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

7 մլն դոլար էլ տրամադրել է Մարտակերտում ջրամբարի կառուցմանը։

2008թ․ հոկտեմբերին նա մի քանի հարյուր նորապսակների գլխավերևում խաչ էր պահել։

Այդ օրը Գանձասարում և Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու բակում ընդհանուր առմամբ տեղի ունեցավ 700 զույգերի պսակադրման արարողություն։

Այդ աննախադեպ միջոցառման գլխավոր հովանավորը և կնքահայրը Լևոն Հայրապետյանն էր։

Նա էր հայ աղջիկների ու տղաների գլխավերևում խաչ պահել Գանձասարում և Շուշիում։

Լևոն Հայրապետյանը, շատերի հիշողության մեջ կմնա խաչը ձեռքին բարերար:

Please enter a valid URL