ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել հայտնի շվեյցարական ընկերության ցուցափեղկերով սեղանները: Խոսքը շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության մասին է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ընկերության սեփականատերը շվեյցարահայ գործարար, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել ցուցափեղկերով սեղանները` 8 հատ, որոնք օգտագործված են ու մասնատված: Մեկնարկային գինը կազմում է 30 հազար 500 դրամ: Հետաքրքիր է, թե ինչպես են շվեյցարական ընկերության սեղանները հայտնվել ԴԱՀԿ պահեստում: