Search
Close this search box.

Բարի եղեք նախ կարգավորել այդ խայտառակ ոլորտը

Կառավարությունը որոշել է գրավատների լիցենզավորման հարկը բարձրացնել 60 անգամ, իսկ «Իմ քայլը» խմբակցության մի անդամ էլ հանդես է եկել քաղաքացու «պաշտպանի» դիրքերից, հանկարծ հիշել է, որ գրավատները միլիոններ են աշխատում մարդկանց թալանելով, նրանց աղքատության ու հուսահատության հասցնելով և պաթոսախառը ավարտել, թե իրեն մնար, գրավատները 60 միլիոն կվճարեին:

Ինձ երբեմն թվում է, թե «Իմ քայլի» նորաթուխ անդամները նույնիսկ հասարակ տրամաբանության հետ խնդիրներ ունեն:
Խմբակցության հարգելի անդամ, նախ, եթե դուք նման կարծիքի եք, որ գրավատները մարդկանց աղքատության ու հուսահատության վրա միլիոններ են աշխատում, այսինքն վաշխառուներ են, ինչու՞ ավելի լրջորեն չեք զբաղվում այդ ոլորտով (վաշխառությունը քրեորեն պատժելի արարք է ՀՀ-ում, եթե չեմ սխալվում), և երկրորդ, պարզից էլ պարզ է, որ լիցենզավորման գինը բարձրացնելով դուք նորից հարվածի տակ եք դնում քաղաքացուն, որովհետև գրավատները նոր սպասարկման մուծումներ, թաքնված վճարներ են մտածելու, տոկոսադրույքներն են բարձրացնելու, ամեն ինչ անելու են, որ ավելացված գումարը քաղաքացիները վճարեն: Որևէ մեկը կասկածում է՞ դրանում:
Բարի եղեք նախ կարգավորել այդ խայտառակ ոլորտը, որի մասին բազմիցս բարձրաձայնել եմ: ՀՀ քաղաքացին լիովին միայնակ է այդ գրավատնա-բանկային ամենակուլ համակարգի առաջ, որի ճիրաններում հիմա ոչ միայն ՀՀ քաղաքացին է, այլև ՀՀ տնտեսությունը:
Ինչու՞ չեք անում, անհրաժեշտ գիտելիքներ չունե՞ք, թե քաղաքական կամք:
Չեք անում, որովհետև ձեզ համար կարևորը հարկեր ավելացնելն է ու փող հավաքելը, և ՀՀ քաղաքացու խնդիրները ձեր օրակարգում բոլորովին տեղ չունեն:
Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից

auto

Please enter a valid URL