Search
Close this search box.

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը դեմ է թանկացման միջոցով ծխելու դեմ պայքարին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ծխախոտի կտրուկ թանկացումը բերելու է.

 սև շուկայի արագ կազմակերպմանը, ինչը կա ինձ հայտնի բոլոր երկրներում, որտեղ ծխախոտը թանկ է: Արդյունքում կնվազի օրինական վաճառքից բյուջե մտնող գումարը:

այլ ապրանքների սպառման նվազեցման, քանի որ մոլի ծխողը ավելի շուտ մսից կհրաժարվի, քան ծխախոտից: Նրա ընտանիքը ավելի վատ կսկսի ապրել:

 լայն զանգվածների դժգոհությանը, քանի որ մեր ծխող հանրությունը շատ ավելի մեծ է ու բազմաշերտ, քան անծուխ սրճարաններում գազարով, առանց շաքարի օգտակար տորԾիկ ուտողները և իրենց իրոք առողջ ապրելակերպ թույլ տալ կարողացողները:

 Մարդիկ արդարացիորեն կպահանջեն, որ մյուս չափանիշներն էլ ապահովեն, որոնք բնորոշ են քաղաքակիրթ երկրներին:

Դեմ եմ թանկացման միջոցով ծխելու դեմ պայքարին: Դեմ եմ այս փուլում ցանկացած արհեստական թանկացումներին:

Please enter a valid URL