Հրազդանի Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը գեղեցիկ ավանդույթ է ձևավորել իր համայնքում: Մարտի 8-ի կապակցությամբ համայնքի ղեկավարն իր աշխատակազմի հետ միասին այցելում են նախ համայնքի կենսաթոշակային տարիքի տատիկներին, ապա շնորհավորանքի հերթը հասնում է մանկապարտեզ, բուժամբուլատորիա, դպրոց:
Լեռնանիստ համայնքում ամնետարեցը 94-ամյա Վարդանուշ տատիկն է: Համայնքի ղեկավարը նրան անձամբ է այցելում: Վարդանուշ տատիկը համայնքի ղեկավարին իր թոռան պես է ընդունում՝ տատիկի ջերմությամբ: Նվերներ, ջերմ խոսքեր, երկարակեցության մաղթանքներ: