Search
Close this search box.

«Ես ձեզ կարո՞ղ եմ ասել՝ առողջապահությունից հեռու մնացեք, ուրիշ բանով զբաղվեք». նարգիլեի բիզնեսով զբաղվողը՝ նախարարին

ԱԺ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում նարգիլեի արգելքի քննարկման ժամանակ առողջապահության նախարարը քննարկմանը մասնակից գործարներից մեկի խոսքին արձագանքեց: Գործարարն իր մտահոգություն էր արտահայտում Առողջապահության նախարարության նախաձեռնության դեմ, որով նախատեսվում է հանրային վայրերում արգելել նարգիլեի գործածումը:

«Եթե մենք փակ, մասնագիտացված ակումբ ենք, եթե մեզ մոտ գալիս են մենակ նարգիլե ծխողներ, ինձ թվում է՝ ձեր այս օրենքի նախագծով ուղղակի կոչ եք անում փակել մասնագիտացած ակումբի դռներն ու վարկերի տակ մտած, գրավ դրած…» , -ասել է գործարարն, ինչին ի պատասխան նախարարն արձագանքել է.
«Ես ձեզ կարո՞ղ եմ ասել՝ առողջապահությունից հեռու մնացեք, ուրիշ բան արեք, դա է ձերը», – ի պատասխան նախարարի ասել է գործարարը:

Please enter a valid URL