«Հյուրընկալել ենք Վանաձորում ավտովթարից տուժածներին փրկած մեր աշակերտներին և նրանց ուսուցիչներին», ֆեյսբուքյան իր էջում նշել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտները, գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն: Նրանք դպրոցի փրկարարկան ջոկատի անդամ են: