Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել». Ալեն Սիմոնյանը մոտեցավ ցուցարարներին

«Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել»,- մոտենալով կառավարության դիմաց գազավորված ըմպելիքներ արտադրողներին, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայ կոլա» ընկերության տնօրենն ասաց, որ առողջապահական նկատառումներից ելնելով, Կառավարությունը որոշել է ավելացնել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը 30%-ով՝ այդպիսով հարված հասցնելով փոքր և միջին բիզնեսին: Այսինքն՝ այն ըմպելիքների մեջ, որոնցում 5 և ավելի գրամ շաքար կա, առողջությանը վնաս է պատճառում: «Յանի շատ չաղ ազգ ե՞նք»,- կատակեց Ա. Սիմոնյանը:

Այս պահին, թե շաքարը վնասակար է և այլն, խոսք չկա, միայն խոսվում է գազավորված ըմպելիքի մասին:

Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ակցիզային հարկ կիրառելու դեպքում ինչքա՞ն է թանկանալու ապրանքը և ի՞նչ վնասներ է կրելու ընկերությունը. «Ընկերության սնանկությունը բերելու է մոտ 100 հոգու գործազրկություն»,- ասաց ընկերության տնօրենը:

Ալեն Սիմոնյանը խոստացավ հարցը քննարկել ոչ միայն ԱԺ, այլև կառավարության գործընկերների հետ:

Please enter a valid URL