Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովան, որը, լրատվամիջոցների տեղեկություններով, գտնվում է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես նշում է life.ru-ն, բժիշկները Նաչալովայի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Երգչուհու արյան մեջ կտրուկ բարձրացել է շաքարի մակարդակը, ինչպես նաև հոդատապի սրացում է տեղի ունեցել:
Հաղորդվում է, որ բժիշկները փորձում են կարգավորել երգչուհու առողջական վիճակը: