Search
Close this search box.

«Թութակ».50.000 երանգի ավտոներկեր` Ձեր մեքենայի համար

Լենինգրադյան 27/1 հասցեում գտնվող «Թութակ» խանութ-սրահում մի՛ փնտրեք թութակներ կամ նրանց համար անհրաժեշտ կեր: Թութակներին բնորոշ բազմերանգությամբ այստեղ վաճառում են 50.000 երանգի ավտոներկեր:  Ցանկացած գույն, ցանկացած երանգ համակարգչային երանգավորման միջոցով «Թութակ»-ում իրականություն է դառնում. «Մեզ մոտ գալիս են ամենաքմահաճ վարորդները: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են լիովին վերականգնել իրենց մեքենայի գույնը: Յուրաքանչյուր ավտոմեքենա ունի գունային իր կոդը: Համակարգչային երանգավորման միջոցով հնարավոր է լինում պարզել ի՞նչ գույներ են թաքնված այդ կոդի տակ, ո՞ր գույնից ինչքա՞ն պետք է խառնվի, որ ստացվի անհրաժեշտ երանգը:Հայաստանում չկա ավտոմեքենա, որի ճշգրիտ գույնը ստանալ հնարավոր չլինի»,- նշում է «Թութակ»-ի տնօրեն Վարդգես Սարգսյանը:

7 տարի շուկայում, հաճախորդների հետ շփվելու և աշխատելու հարուստ փորձ, պրոֆեսիոնալ մասնագետներ և միայն հայտնի ապրանքնանիշերի լայն տեսականի: «Թութակ» ավտոներկերի խանութ-սրահում առաջարկումեն ոչ միայն ավտոներկեր, այլ նաև ներկանյութներ, լաքեր, լուծիչներ: «Թութակ»-ի տնօրենը հետևյալ կերպ է ներկայացնում իրենց գործունեությունը.  «Մեզ մոտ հաճախորդը կարող է ձեռք բերել 100 գրամից մինչև մի քանի կիլոգրամ ավտոներկեր: Երբեմն 100 գրամ ներկն էլ բավական է լինում ավտոմեքենայի վնասված մասը լիարժեք վերականգնելու համար: Այս հանգամանքը փաստում է ավտոներկերի բարձր ծածկողականությունը: Մենք առաջարկում ենք շատ լայն տեսականի, մեծ քանակությամբ»:

Համակարգչային երանգավորման միջոցով «Թութակ» ավտոներկերի խանութ-սրահի մասնագետները հասնում են այնպիսի արդյունքների, որ հաճախ հաճախորդն ինքը չի կարողանում պարզել՝ ո՞ր հատվածում են իր ավտոմեքենան վերանորոգել:

«Թութակ»-ում դուք կարող եք նաև լիովին փոխել ձեր ավտոմեքենայի գույնը: Ձեր մեքենան կարող է դառնալ միակն ու անկրկնելին, որովհետև «Թութակ» ավտոներկերի խանութ-սրահում աշխատող մասնագետներնանգամ ամենաանհավանական երանգավորումը կարող են ստանալ:

Ըստ «Թութակ»-ի տնօրենի՝ ավտոներկեր ընտրելիս իրենց մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի շարք սկզբունքների. «Ներկը պետք է թանձր լինի, որպեսզի ապահովի բարձր ծածկողականությունը: Եթե օգտագործվում են ավելորդ քանակությամբ տարբեր լուծիչներ, ներկի որակը կասկածելի է դառնում»,- նշում է  Վարդգես Սարգսյանը:

Բարձր ծածկողականություն, 10 տարվա երաշխիք, ջերմադիամցկուն ավտոներկերի 50.000 երանգավորում ունեցող տեսականին կարող ես ձեռք բերել Լենինգրադյան 27/1 հասցեում գտնվող «Թութակ» խանութ-սրահում:

Ընտրի՛ր քո նախընտրած երանգը և մեքենադ կդառնա համար մեկը քաղաքում:

 

Please enter a valid URL