Search
Close this search box.

Բաց նամակ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին` «Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ» նախկին տնօրեն Ստյոպա Խոյեցյանից

Հայ գիտնականների կողմից մշակված, փորձարկված տեխնոլոգիաները, ՀՀ հեղինակային իրավունք ստացած մեքենասարքավորումները թույլ են տալիս.

1. Ութ մլրդ խ.մ մակերևույթային , արտերկիր «փախչող» ջուրը, որը ոռոգման ջրի մեր պահանջարկի քառապատիկն է, թողնել հանրապետությունում լուծելով հետևյալ խնդիրները. բարձրացնել հողի խոնավությունը (իջեցնել ոռոգման ջրի պահանջարկը) ,արոտների և խոտհարքերի բերքատվությունը, կասեցնել երաշտը, տարածքային հրդեհները, հողատարման (հումուսատարման), անապատացման երևույթները, վերագործարկել խմելու ջրի ստորգետնյա աղբյուրները:

2. Գոմաղբից, թռչնաղբից ստանալ վարակազերծված, գրանուլացված և հեղուկ օրգանական պարարտանյութեր, գրանուլները հարստացնել ցեոլիտով, բենտոնիտով, կալիական տուֆով, մոխիրով և այլն, բարելավելով, հողի ֆիզիկամեխանիկական հատկությունները, պատրաստել անձրևորդների աճեցման կերախառնուրդ, նաև սպիտակուցային խտանյութ, պինդ վառելանյութ, բուսաբուծության թափուկներից և այրման ենթակա զիբիլից:

3. Լուծել կամավորության սկզբունքով, մասնավորի տավարով անասնագլխաքանակի կենտրոնացման խնդիրը ստեղծելով նոր տեխնոլոգիաներով և մեքենասարքավորումներով հագեցած, կաթնապրանքային մոդելային ֆերմա, հենվելով առավելապես հայրենական գիտատեխնիկական ներուժի վրա: Նշված աշխատանքների զգալի մասը փորձարկվել է արտադրական պայմաններում, գրանուլացված թռչնաղբը իրացվել է նաև մանրածախ շուկայում, ստացվել են նաև հեղինակային իրավունքի վկայականներ:

Խնդիրը քննարկվել և հավանության է արժանացել անցյալ տարի ՀՀ Գյուղատնտեսության Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման, Բնական պաշարների նախարարությունների կողմից, իսկ այս տարի` նաև Հանրային խորհրդի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովների կողմից:

Խնդրում եմ քննարկել այդ մշակումները հանրապետությունում ներդնելու հնարավորությունների հարցը: Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքներով` Ստյոպա Խոյեցյան

ք. Երևան , Ա. Ավետիսյան 23րդ շենք, բն.9 +37491314943, +37410222066

Please enter a valid URL