Search
Close this search box.

Միջադեպ Իրան-Ադրբեջան սահմանի Հորադիզի հատվածում. կա սպանված եւ վիրավոր

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են Իրանի սահմանին զինված բախման մասին: Ըստ սահմանապահ ծառայության մամուլի հաղորդագրության, մարտի 10-ի առավոտյան ժամը 06:50-ին սահմանը խախտելու փորձ է ձեռնարկվել Իրանի հետ Հորադիզի սահմանային հատվածում:

Ըստ հաղորդագրության, զինված անձինք չեն ենթարկվել սահմանապահների պահանջներին եւ նախազգուշացնող կրակոցներին եւ կրակ են բացել, որի հետեւանքով զոհվել է մեկ եւ վիրավորվել մեկ սահմանապահ:

Հետաքրքիր է, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի Թեհրան կատարած այցից հետո: Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, Իրանի նախագահի կայքը Մամեդյարովին ներկայացրել է որպես Ադրբեջանի դեսպան:

Please enter a valid URL