Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 16 տանը տղամադու դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հետքեր:
Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել սպանվածի տղային՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին: Կասկածյալը ձերբակալվել է: Դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկը բռնակից կոտրված է և այդ ամենի վրա կան արնանման հետքեր: Քննիչը դանակներն առգրավել է: