Search
Close this search box.

Էդուարդ Շարմազանովին՝ մի ցանկացեք ՀՀ-ին պատերազմ. Արտակ Գալստյան

Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Պարոն Փաշինյան, ես չեմ տեսնում Ձեզ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի դերում»:
Այս առումով ընդամենը մի բան կասեմ, ԱԺ նախկին փոխնախագահին:
Հարգելիս՝ մտքերը մատերիական են, խոսելուց առաջ մտածեք: Ժողովուրդը նման դեպքերում ասում է. «մի կռկռա, որ չկռկռաս, ամեն ինչ լավ կլինի»:
Անձամբ ես ուղղակի զարմացած եմ, որքան պիտի ատես երկիրդ և ժողովրդիդ,որ նրան պատերազմ ցանկանաս: Բացատրեմ ինչո՞ււ եմ Էդուարդ Շարմազանովի խոսքերը այդպես ընկալում:
ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետը հստակ սահմանում է ընդամենը մեկ դեպք, երբ է ՀՀ Վարչապետը դառնում Գերագույն հրամանատար, դա պատերազմն է:
Ընդ որում, պատերազմ պետք է հայտարարվի կոնկրետ Հայաստանի Հանրապետությանը:
Արցախյան սահմանին մարտական գործողությունների վերսկսումը, այս դեպքում դեռ հիմք չէ ՀՀ վարչապետի կողմից Գերագույն հրամանատար դառնալուն, դա ուղղակիորեն կհակասի Սահմանադրությանը:
Ամփոփեմ ՝ անձամբ ես երազում եմ, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չդառնա Գերագույն հրամանատար, և երբեք նրան չպատկերացնեմ այդ դերում:
Ի տարբերություն Էդուարդ Շարմազանովի, չեմ ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությանը երբևիցե պատերազմ հայտարարեն, կամ էլ Հայաստանի Հանրապետությունը հայտարարի:
Քանի որ Նիկոլ Փաշինյան Գերագույն հրամանատար, դա նշանակում է Հայաստանի Հանրապետությանը հայտարարված պատերազմ:
Շատ ավելի ճիշտ կլինի, որ ազգովի ցանկանանք Նիկոլ Փաշինյանին այնպիսի արտաքին քաղաքականություն վարի, որ իր պաշտոնավարման ողջ շրջանում այդպես էլ Գերագույն հրամանատար չդառնա, և Էդուարդ Շարմազանովն էլ նրան այդ դերում երբեք չտեսնի:
Վստահ եմ, իմ հետ համակարծիք են բոլոր հայերը:

Արտակ Գալստյան

Please enter a valid URL