Search
Close this search box.

«Այ սրա համար դուք պետք է մատաղ անեք ու շնորհակալություն հայտնեք Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անհասկանալի է, թե ինչի՞ց են զայրացած Ստեփանակերտին բանակցություններից դուրս թողած քոչարյանականները, եթե Մինսկի խումբը շարունակում է պնդել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վրա. սա այն է, ինչին կողմ է եղել ու հասել է ձեր Քոչարյանը։ Անհասկանալի է, թե ինչի՞ց են զայրացած ու մտահոգված Մադրիդյան-Կազանյան-Լավրովյան պլաններ քննարկած Սերժ Սարգսյանի կողմնակիցները, եթե առաջարկված շրջանակն այն է, ինչ 10 տարի շարունակ ընդունելի է եղել ձեր բոլորի համար։ Եթե ինչ-որ մեկը դժգոհ պետք է լինի, դա հաստատապես դուք չպետք է լինեք։ Իսկ այս հայտարարության մեջ ամենաուշագրավն այն է, որ մերժվում են 2012-ից հետո կարգավորման տարբերակների ռուսական մուտացիաները՝ Կազան, Լավրովի պլան։ Այ սրա համար դուք՝ երկու նախկին նախագահությունների ներկայացուցիչներդ, պետք է մատաղ անեք ու շնորհակալություն հայտնեք Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը։ Իսկ որ Արցախին բանակցային կողմ դարձնելուց Փաշինյանի կառավարությունը չպետք է հրաժարվի, դա հաստատ է։ Հաջորդ հանդիպմանը թող բոլորը՝ Ադրբեջանն ու համանախագահները փնտրեն հարցի պատասխանը, թե սեղանի շուրջ ո՞վ է ներկայացնում Ստեփանակերտին ու ո՞վ պետք է դիրքորոշումներ հայտնի նրա փոխարեն»։

Please enter a valid URL