Search
Close this search box.

«Դուք սպասում էիք, որ Հայաստանի նոր ղեկավարի հայտարարությունը հալած յուղի տեղ ընդունվե՞ր». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելիներս, եթե կարծում եք, որ Մինսկի խումբը, միջազգային հանրությունը (դեռ Ադրբեջանի մասին չեմ խոսում) այդպես հեշտ ընդունելու էին Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին, սխալվում եք: Քսան տարի Մինսկի խումբն աշխատել է առանց Ղարաբաղի: Քոչարյանի ժամանակ դեռ բանակցային ձևաչափը ձևավորվել է երկու երկրների մասնակցության տրամաբանության մեջ, հիմա դուք սպասում էիք, որ Հայաստանի նոր ղեկավարի հայտարարությունը, որը նշանակում է հետ գնալ մինչև քսան տարի առաջ, հալած յուղի տեղ ընդունվե՞ր: Իհարկե ոչ: Ախր սա շատ նուրբ խնդիր է, որն իր մեջ ներառում է տարբեր կողմերի զանազան շահեր: Արտաքին քաղաքականությունն այդպես խաղուպար չէ, որ կտրուկ շրջադարձեր գրանցի՝ միանգամից: Նույնիսկ եթե մենք հեղափոխություն ենք հաղթել և ժողովրդավարական երկիր ենք կառուցում: Ղարաբաղի հարցը տարբեր շահախնդրությունների դաշտում է, և Հայաստանն ու Ղարաբաղը իրենց շահերը պետք է փորձեն ձևակերպել, տեղ հասցնել կաթիլ-կաթիլ: Ղարաբաղը դուրս է մղվել միանգամից, բայց վերադարձնելը դժվար է լինելու, համբերություն է հարկավոր: Մնացածի մասին՝ հետո»:

Please enter a valid URL