Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ նվաճեց՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանը հասել էր մինչև եզրափակիչ: Թևանյանը մրցելով վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ, հաղթեց 2:1 հաշվով՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

2018թ․ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վազգեն Թեւանյանը նախօրեին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1 հաշվով:

Please enter a valid URL