Search
Close this search box.

Youtube-ն արգելափակել է «5-րդ ալիքի» կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը

Youtube-ն արգելափակեց «5-րդ ալիքի» (Ararat TV) կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ռեժիսոր Արա Շիրինյանը.

«Հեղինակային իրավունքի խախտման հիմքով (կադրերի գողություն)  Youtube-ն արգելափակեց «5-րդ ալիքի» (Ararat TV) կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն էին տարածել՝ իրենց վրդովմունքն արտահայտելով «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման եւ «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: «Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման եւ դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից եւ մեղսակցությունից»,- նշել էին հարազատները:

 

Please enter a valid URL