Search
Close this search box.

Չինովնիկների կրճատման մասին. Արա Պապյան

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն աշխարհի ամենաարդյունավետ աշխատող կառույցներից է: Տարիներ առաջ աշխատանքի կազմակերպման մասին երկար զրույց եմ ունեցել գեներալ, այդ կոմիտեի ղեկավար, Կլաուս Նաումանի (Klaus Naumann) հետ: Նա ասաց՝ կա 1/3 -ի սկզբունք: Լավ աշխատում են աշխատողների 1/3-ը, մյուս 1/3 -ը միջին աշխատող է, իսկ մնացածը՝ ընդհանրպես, ինչպես ինքն ասաց, շուն են ման տալիս:

Հարցրեցի, իսկ ինչու՞ չեք կրճատում այդ 1/3-ը: Ասաց՝ եթե ես 800 լավ աշխատողի պետք ունեմ, ուրեմն ես պիտի ընդունեմ 2400 աշխատող: Եթե ես կրճատեմ այդ չաշխատող 1/3-ը, ապա շուտով մնացյալի մեջ կսկսի գործել ՆՈՒՅՆ 1/3-ի սկզբունքը և կունենամ ոչ թե 800 լավ աշխատող, այլ 500-ից մի քիչ ավելի ու գործը կտուժի: Առավել ևս երբեք կրճատումները չեն կարող լինել օբյեկտիվ:

Please enter a valid URL