Search
Close this search box.

Աշտարակի անչափահաս բնակիչն սպառնացել է հրապարակել աղջկա մերկ, գրկախառնված նկարներն ու գումար պահանջել

Աշտարակ քաղաքի բնակիչն շանտաժի է ենթարկել իր հետ սեռական հարաբերություն ունեցած աղջկան ու գումար պահանջել: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` արարքը կատարու ժամանակ տղան եղել է անչափահաս:

Նախաքննական մարմնի վարկածով` 2000 թ. ծնված տղան  2016 թվականի ընթացքում «Facebook» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Աբովյան քաղաքի մի բնակչուհու  հետ, որոնց շփումը համացանցի միջոցով շարունակվել է տեւական ժամանակ:  2018 թվականի փետրվար ամսին միասին գնացել են Ջրվեժ թաղամասում գտնվող «Ադամ»  հյուրանոցային համալիր, որտեղ փոխադարձ համաձայնությամբ ունեցել են սեռական հարաբերություն: Հյուրանոցում գտնվելու ժամանակ տղան աղջկա բջջային հեռախոսով մերկ ու գրկախառնված լինելու ժամանակ լուսանկարահանել է իրենց, այնուհետև լուսանկարներն ուղարկել իր «nstagram» սոցիալական կայքի էջին և դրանք պահել իր մոտ: Մեկ ամիս անց` 2018թ. մարտ ամսից անչափահասն սկսել է աղջկան շանտաժի ենթարկել:  Ինտիմ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով տղան պահանջել է նախ 20.000 ՀՀ դրամ գումար, ինչը աղջիկը նրան փոխանցել է: Մեկ ամիս անց` 2018թ. ապրիլին, տղան կրկին  գումար է պահանջել` այս անգամ 10.000 ՀՀ դրամ: Դրանից հետո 2018թ. հունիսի 11-ին կրկին լուսանկարները հրապարակելու սպառնալիքով տղան ուզել է արդեն  30.000 ՀՀ դրամ: Պայմանավորված օրը հանդիպելով` աղջիկը նրան  է փոխանցել 20.000 ՀՀ դրամ գումար, քանի որ չի ունեցել աըլ գումար, բայց տղային դա չի գոհացրել եւ նա վերցրել է  նաեւ աղջկա «Sayomi»  մոդելի բջջային հեռախոսը` պայմանով, որ այն հետ կվերադարձնի պահանջված գումարի մնացորդը տալուց հետո:

Ի վերջո շորթման մասին հայտնի է դարձել իրավապահներին: Հարուցվել է քրեական գործ, անչափահասին առաջադրվել մեղադրանք:

Քրեական գործի դատական քննության փուլում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր է ճանաչել և  խնդրել քրեական գործի վարույթը կարճել` համաներման որոշման համապատասխան կետի հիմքով: Տուժողը եւս չի առարկել:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

Please enter a valid URL