ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գարունը գեղեցիկ է ծաղիկներով, իսկ կյանքը զարդարում են մայրերը, կանայք, քույրերն ու դուստրերը։ Սիրելինե՛րս,շնորհավորում եմ Ձեզ այս գարնանային տոնի առթիվ։ Մաղթում եմ` միշտ լինեք սիրված ու ինքնատիպ։ Ու քանի որ տոնի խորհուրդը կանանց ընտրելու իրավունքի կայացման մեջ է` մաղթում եմ,որ կյանքում միշտ կատարեք ճիշտ ընտրություն, լինեք պաշտպանված ու Ձեր ժպիտով ջերմություն ու սեր սփռեք ամենուր։ Շնորհավո՛ր մարտի 8: