Ոմանք երազում են փոքրիկ հարմարավետ տան մասին, իսկ ոմանք էլ ծովափում գտնվող մեծ առանձնատան։ Այսօր երազանքը իրականություն դարձնելը շատ հեշտ է, քանի որ որոշ տներ վաճառվում են ընդամենը 1 եվրոյով, իսկ որոշ վայրերում էլ անվճար են տալիս։
Սամբուկա՝ Իտալիա
Անշարժ գույքի շուկայում մեծ իրարանցում է առաջացրել Իտալիան՝ առաջարկելով տնակներ ընդամենը 1 եվրոյով։ Տնակները գտնվում են քիչ բնակեցված գյուղերում և շրջաններում։ Առաջարկից արդեն օգտվել են բազում երիտասարդներ ամբողջ աշխարհից։
Սամբուկան այն իտալական գյուղերից է, որտեղ դեռևս հնարավոր է բնակարան գնել 1 եվրոյով։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած նոր սեփականատեր պարտավոր է 3 տարվա ընթացքում կարգի բերել բնակարանը։ Բնակարանի վերանորոգման համար նոր սեփականատերը պետք է ծախսի 15 հազար եվրոյից ոչ պակաս։
Ռուբե՝ Ֆրանսիա
Եթե ձեզ գրավում է ֆրանսիականը, ապա Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ռուբե քաղաքը ձեզ համար է։ Այս քաղաքը գտնվում է Բելգիայի սահմանին, տնտեսապես կայուն է և շարունակում է զարգանալ։ Տեղի իշխանությունները ուղղակի ցանկանում են բնակեցնել քաղաքի աշխատող շրջանները և բնակիչների շնորհիվ գրավիչ դարձնել դրանք։
Այս քաղաքում բնակարան կարելի է գնել ընդամնեը 1 եվրոյով։ Սակայն բնակարանը գնելով սեփականատերը պարտավորվում է բնակվել այդտեղ ամենաքիչը 5 տարի, ինչպես նաև կարգի բերել իր բնակարանը։
Տոկիո՝ Ճապոնիա
Անգամ գերբնակեցված երկրները կարող են դատարկ տների հետ խնդիրներ ունենալ։ Տոկիոյի բնակիչները արդեն պատրաստ են թեկուզ անվճար բաժանել իրենց տները, սակայն իրենց՝ ճապոնացիներին դրանք պետք չեն։
Դրա պատճառը ճապոնացիների սնահավատությունն է։ Խնդիրն այն է, որ այն տներում որտեղ դժբախտություն կամ հանցանք է եղել համարվում են անիծված և անհաջողություն բերող։ Այս սնահավատությունը տարածված է ամբողջ Ճապոնիայում, այդ պատճառով Տոկիոն միակ ճապոնական քաղաքը չէ, որտեղ կարելի է բնակարան նվեր ստանալ։
Դեթրոյթ՝ ԱՄՆ
Էմինեմի հայրենի քաղաքը արդեն երկար ժամանակ է տնտեսական անկում է ապրում․գործազրկություն, սնանկություն, հանցավորություն և այլն։ Այդ պատճառով մատչելի բնակարան գնելու այս տարբերակով շատ քչերն են հետաքրքրված։
Դեթրոյթի բնակիչները արդեն չեն հավատում, որ քաղաքը կվերականգնի իր նախկին հզորությունը, այդ պատճառով պատրաստ են մի քանի դոլարով վաճառել իրենց լքված բնակարանները։ Խդիրն այն է, որ բացի անտուն մարդկանցից այս տները ոչ ոքի չեն հետաքրքրում։