Search
Close this search box.

Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը երեկ հարցաքննվել են և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տեղեկացնենք նաև, որ երեկ երեկոյան Մալյանը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ միջադեպի մասին էր հայտնել՝ կցելով լուսանկարներ. «Քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն-տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում՝ կապված օրեր առաջ ինձ առևանգման փորձի հետ: Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց արժանանանալով իհարկե իմ պատասխանին»:

Please enter a valid URL