Search
Close this search box.

Առանց ակումբի Յուրա Մովսիսյանը հրավիրվել է ՀՀ ֆուտբոլի հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հայտնել է արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք պատրաստվելու են Եվրո 2020-ի որակավորման փուլի առաջին խաղերին: Ինչպես փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նրանց թվում է նաեւ հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այս շրջանում մնացել է առանց ակումբի: Նախապատրաստական հավաքին հրավիրված մյուս ֆուտբոլիստներն են.

Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ-II» (Հոլանդիա)

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուռական» (Արգենտինա)

Եվրո 2020-ի ընտրական փուլը Հայաստանը սկսելու է Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի հավաքականների դեմ հանդիպումներով: Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղը կայանալու է մարտի 23-ին, Ֆինլանդիայի դեմ խաղը՝ 26-ին:

Please enter a valid URL