Search
Close this search box.

Բաց համացանցի տիրույթն իր հնարավորություններով, որոնց մեծ մասը ցավոք բացասական կիրառում ունեն, չոլերում են թողնում մեր կրթական համակարգը. Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ֆեյսբուքը հայկական կրթական վիճակի ուղիղ արտացոլումն է։ Որքան շատ են դառնում կարծիք արտահայտողները, մոլորեցնողները և նրանց զոհերը, այդքան ամեն ինչ ավելի ակնհայտ է դառնում։ Վերնագրային հոգեբանությունը, այլոց սադրանքները լուրջ դեմքով, առանց հասկանալու կրկնելը, տափակաբանություններն ասածիս վառ ապացույցն են։ Իրավիճակը պետք է սկսենք փոխել մանկապարտեզից։ Դպրոցից կարող է ուշ լինել։ Բաց համացանցի տիրույթն իր հնարավորություններով, որոնց մեծ մասը ցավոք բացասական կիրառում ունեն, չոլերում են թողնում մեր կրթական համակարգը։ Կամ այդ համացանցը մեզ համար կդարձնենք իրական, կիրառելի գործիք, կամ կունենանք միայն վերնագրերով կողմնորոշվող, մասամբ անգետ ու չափազանց հեշտ մանիպուլացվող բնակչություն։

Please enter a valid URL