«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություն կատարել Ընդերքի արդյունահանման մասին օրենքում եւ պարտավորեցնել, որ բացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը:
Նման նախաձեռնությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանը դարձել է Արդյունահանող ճյուղերում թափանցիկության նախաձեռնության անդամության թեկնածու: Նախաձեռնությանը անդամակցում է 51 երկիր, իսկ նախաձեռնության նպատակներից մեկը հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովումն է:
Այս փոփոխության ընդունումը իսկապես հեղափոխական կլինի, քանի որ հասարակությունը վերջապես կիմանա, թե ովքեր են Հայաստանի հանքավայրերի իրական տերերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում