Քարդաշյանը ժամանել է Փարիզ եւ արդեն հասցրել է քաղաքի փողոցներում շրջել Maison Alaïa ապրանքանիշի՝ վագրային պրինտով բոդիով։
Հայուհին կանգ է առել «Ռից-Կառլտոն» հյուրանոցում, ապա փողոց դուր եկել բավական ռիսկային հագուստով։ 38-ամյա հայուհին սակայն այսքանով չի բավարարվել։ Նա միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապարակում է կրքոտ, սեքսուալ լուսանկարներ։
Հերթական լուսանկարը հրապարակվել է նրա KKW Beauty ապրանքանիշի Instagram-ում, որում երեք երեխաների մայրը գովազդել է հերթական արտադրանքը։
Ավելի վաղ հայուհին հյուրանոցային համարում արված լուսանկար էր հրապարակել Instagram-ում, որում Քիմն ասես իսկական ֆրանսուհի լինի։
Շատերի համար տարօրինակ է, որ Քիմը մեկնել է հենց Փարիզ, ուր լուրջ ցնցում է ապրել, առավել եւս մինչ այժմ հայտնի չէ՝ ինչ է Քիմն անում Ֆրանիսայի մայրաքաղաքում։ 2016թ.-ին Քիմ Քարդաշյանը կանգ էր առել էլիտար «Hôtel de Pourtalès» կեցավայրում։
Ֆրանիսայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հինավուրց առանձնատունը 12 տարիկ առաջ վերափոխվել է լյուքս դասի հյուրանոցի հարուստների եւ հայտնիների համար։ Փարիզ այցելությունների ընթացքում հայտնի հայուհին միշտ կանգ է առել այդ հյուրանցում՝ մեկ օրվա համար 4 հազար եվրո արժողությամբ համարում։