Search
Close this search box.

5-ամյա աղջիկը ատամնաբույժի շնորհիվ բուժվել է քաղցկեղից, որը ուշադրություն էր դարձրել նրա տարօրինակ ատամներին

Ատամնաբույժի ուշադրությունը օգնել է փրկել 5-ամյա աղջկա կյանքը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ Վաշինգտոնից Հանթեր Ջոնսը 2017 թվականին այցելել էր ատամնաբույժի: Դա սովորական այց էր, սակայն փորձառու բժիշկը ուշադրություն էր դարձրել նրան, որ որոշ ատամներ շարժվում են, ինչը բավականին տարօրինակ էր հաշվի առնելով պացիենտի երիտասարդ տարիքը: Մասնագետն աղջկան ռենտգենի էր ուղարկել, որը ծնոտում ուռուցք էր հայտնաբերել:

Հետագա անալիզները հաստատել էին, որ Հանթերի մոտ նեյրոբլաստոմա է զարգացել՝ սիմպաթիւկ նյարդային համակարգի չարորակ ուռուցք: Ընդհանուր առմամբ ագրեսիվ քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի եւ իմունաթերապիայի 18 ամիս էր պահանջվել: Տվյալ բուժումը մինչեւ 90 տոկոսով բարձրացրել էր վտանգը, որ աղջկա մոտ բարդություններ են լինելու՝ լեյկոզ, երիկամների, սրտի կամ թոքերի հիվանդություններ:

Սակայն Հանթերը կարողացել էր հաղթահարել քաղցկեղը եւ լիովին ապաքինվել. ուրախալի նորությունը բժիշկները նրա հարազատներին հայտնել էին անցյալ ամիս:

Երիտասարդ պացիենտը այցելել էր իր ատամնաբույժին, որը, ըստ էության, փրկել էր նրա կյանքը եւ նրան ձեռագործ բացիկ էր նվիրել՝ «Ես սիրում եմ քեզ» գրությամբ:

Ատամնաբույժը խոստովանել է, որ գրեթե ամեն օր մտածել է աղջկա մասին: «Ես ուրախ եմ, որ նա կարողացավ ժամանակին բուժում ստանալ», — ասել է նա:

Please enter a valid URL