Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուտինը տիկին Նունե Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:
«Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ» — ասել է Պուտին:
Նունե Սարգսյանին Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք մեր աշխարհը դարձնում են ավելի վառ, գեղեցիկ ու բարի: Հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը: Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»,- ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում: