Search
Close this search box.

«Իմ քայլը» խմբակցությունում դեռ իրար չեն ճանաչում

Արդեն 2 ամիս է անցել նոր ԱԺ-ի ձեւավորումից, բայց լրագրողները, ԱԺ աշխատակազմն ու իրենք՝ պատգամավորները, միմյանց ճանաչելու խնդիր ունեն։ Ոչ մի կերպ չի ստացվում զանազանել պատգամավորներին օգնականներից, քանզի երեկվա օգնականն այսօր պատգամավոր է, այսօրվա պատգամավորն էլ տեսքով, խելքով ու տարիքով չի տարբերվում իր օգնականից։

Միակ «բնութագրիչը», որ միջանցքով քայլողը պատգամավոր է, նրանց հագուստին ամրացված եռագույն կրծքանշանն է՝ «Ազգային ժողովի պատգամավոր» գրությամբ։ Հիմնական խնդիրը 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունում է, որի պատգամավորները դեռ իրար չեն ճանաչում, անգամ միմյանց անունները նորմալ չգիտեն, հեռախոսահամարները չունեն, իրար ճանաչում են միայն կողք կողքի նստողները։

Please enter a valid URL