Search
Close this search box.

«Հրապարակ». Պուտինը դժգոհել է Սերժ Սարգսյանից. այդքան տարի ընկերություն ենք արել, որ հրաժարական գրելուց ինձ չասե՞ր

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական իշխանությունը շարունակում է կասկածել, որ 2018-ի ապրիլյան հեղափոխության ժամանակ դավադիր սցենար է գործել, որտեղ իր դերակատարումն է ունեցել նաև ՀՀ այն ժամանակվա գործող իշխանությունը։

Մոտ 1 տարի է՝ նախկին իշխանությունը փորձում է համոզել ռուս գործընկերներին, որ մեղք չունեն, ոչ մի կերպ չեն նպաստել Փաշինյանի՝ իշխանության գալուն։

Օրերս հայազգի գործիչներից մեկը մեզ պատմեց, որ Պուտինն անձամբ է իր մոտ դժգոհել Սերժ Սարգսյանից, ասել է՝ այդքան տարի ընկերություն ենք արել, բայց հրաժարականը գրելուց առաջ ինձ չզգուշացրեց, չտեղեկացրեց այդ մասին, տարրական էթիկան պահանջում էր, որ մի հատ զանգեր, նոր գրեր հրաժարականի տեքստը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL