Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ հաշվիչ դրամարկղային կտրոնների հետ կապված իր կողմից արված հայտարարություններին հանրության արձագանքն աննախադեպ է եղել։ «2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.5 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել։ Սրա արդյունքում հունվար-փետրվար ամիսներին արձանագրված առևտրի շրջանառությունը 35 մլրդ դրամով ավելացել է։ Սրա արդյունքում մենք ավելի վստահ ենք նայում 2019-ի պետական եկամուտների հավաքագրման պրոցեսին։ Այս պրոցեսը շարունակվելու է», – ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով հանրությանը դարակազմիկ աջակցության համար։
© factor.am