ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ ձայների 111 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ, ընդունեց «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած օրինագիծն էր, ըստ որի բուհերի ուսանողները հնարավորություն կստանան ուսման վարձերը վճարել ոչ թե կիսամյակային կտրվածքով, այլ՝ ամսե-ամիս։
«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները»,- իր ելույթում ասաց Տ. Ուրիխանյանը: