Search
Close this search box.

«Հանկարծ մազ պակասեց Նիկոլի գլխից, հերթով կապելու եմ ավտոյիս ետևից՝ քարշ տամ». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրեք մանեթի եղածն ինչ է, որ խեղճ մերերդ չեն ունեցել ժամանակին: Հեղափոխություններից հետո իշխանություններից զրկվածների և պատասխանատվության տակ հայտնվողերի ռեակցիան բնական է: Որ չլինի, պիտի զարմանալ: Սա միայն Հայաստանի մասին չէ: Հիշում եք, որ մայիս-հունիսին լուրեր էինք առնում, թե Սերժիկն ասել է՝ 2-3 ամիս դիմացեք, դրանք կառավարել չգիտեն, սաղ վարի են տալու, հետո գան խնդրեն մեզ, որ վերադառնանք…
Չգիտեմ՝ որքանով էին հավաստի այդ տեղեկությունները: Մինչև հոկտեմբեր ես լուրեր էի առնում՝ հեսա Քոչարյանը/Սերժիկը կվերցնի իշխանությունը, էս պաշտոնյան կվերադառնա իր հին գործին, էն պաշտոնյան իր հին գործին, հերիք թպրտաք, Նիկոլը հաստատ չի կարողանալու կառավարել, Ադրբեջանն էլ էն կողմից: Հիմա լուրեր եմ առնում՝ մինչև մայիս-հունիս է, Նիկոլը չի կարողանալու հանրային բողոքի դեմն առնել, մի քիչ էլ դիմացեք (իրենց յուրայիններին են ասում, յուրայիններից եմ իմանում), Սերժիկը/Ռոբիկը ետ են գալու, սաղին կոխեն ծակերը… Էլի չգիտեմ՝ որքանով են էս զրույցները իրական, այն իմաստով, թե նման մխիթարություններ են անում իշխանություն կորցրածները: Բայց Էս օրերին, դրանց հավաքական վզին օղակը սեղմվելու հետ մի քանի ազդակ, այնուամենայնիվ, ստանում ենք, որոշ ճենճոտ կայքերում սպառնագին հայտարարություններ են հնչում, որոնցով Նիկոլին և թիմին անմեղսունակության ու հոգեխանգարմունք են վերագրում, Սերժիկին գլխների վրա են առնում Ստեփանակերտում, Արցախից գյալմաբեխաբարի պաշտպանության ջղաձգություններ են լսվում պարբերաբար, ասես ծծից կտրել են ոմանց, ողբ են կապել, թե պապան ուրա՞, գա կաթ տա մեզ:
Ռեժիմն իրոք չէր սպասում, որ հեղափոխությունը լուրջ է իր բաղադրիչներով: Ճիշտ է իմ պատկերացրածի չափ լուրջ կամ ուզածս չափով արմատական չի ընթանում այս փուլը, բայց դա կարևոր չէ, այն ամենը, ինչ ընթանում է հեղափոխության համատեքստում, հերիք է, որ հիստերիայի հասցնի սերժաբարո գյալմաբեխաբարիստներին: Բնական է: Որ չլիներ՝ կզարմանայի: Սրանց թվում, թե սոցիալական որևէ դժգոհություն կարող է մարդկանց այնպես զայրացնել, որ բոլորը իրենց երանի տան ու երազեն գալուստսահակյանների, սերժիկների, վահրամբաղդասարյանների, կոստանյանների, աղվանների, դավիթհարությունյանների, շմայսների, մանվելների, արփինեների, աշոտյանների, շարմազանովների և էդ ամբողջ տիկնիկային թատրոնի վերադարձը: Ձունը՝ վրա գլխներուդ: Սրանք էլի մնում են էն վիճակում, ինչ Սերժիկն էր ապրիլի 22-ի կանուխ՝ Մարիոտում, խաբար չեն՝ ինչ է կատարվել երկրում: Սրանք էլի գլխի չեն ընկել, որ այն ամենահաջող բանը, որ կարող են անել, տանը հանգիստ վեր ընկնելը, աղոթելն ու ծանուցագրերի սպասելն է: Հազար եմ ասել՝ մի ականջներից մտնում մյուսներից դուրս է գալիս, կամ ճակատներին կպնում՝ ընկնում է: Էս բազարների մեջ էլ, իրենց էշ խելքով կարծում են, թե սորոսացավագարությունը հայ ազգին ոտի է հանելու իրենց վերադարձի համար, իրենց հիմարությունների բուն պատճառները չհասկանալու կամ հասկանալով չխոստովանելու փոխարեն, որոշել են թշնամու կերպար մոգոնել ու դրանով պայքարի ելնել, գյալմաբեխաբարն ու յուր մալյարն էն կարգի հոգեխանգարման հասան, որ սկսեցին սորոսով զառանցել … Միշտ այդպես ապուշ մնաք: Բայց դա մանրուք է:
Հիմա, պիտի ուղղակի կրկնեմ մայիսին արածս հայտարարությունը, թե պտի աղոթեն, որ Նիկոլի մորուքը համաչափ աճի, ու՝ հանկարծ չհազա: Նիկոլը հազար սխալ կարող է անել կառավարման մեջ, ներքին ու արտաքին քաղաքականությունների մեջ, բանավոր խոսքում ու էմոցիաների ճնշմամբ, բայց դրանք ընդամենը սխալ են, ոչ թե ձեր պես բոզի վաստակների դիտավորյալ և կանխամտածված հանցագործություններ երկրի դեմ: Հանկարծ մազ պակասեց Նիկոլի գլխից, հերթով կապելու եմ էդ կենգուրուներին ավտոյիս ետևից, քարշ տամ Բերձոր-Ստեփանակեերտ-Մարտակերտ-Վարդենիս-Վոռկուտա-Ռոտերդամ-Գյումրի երթուղով, մինչև ասֆալտին ականջների ծերերը մնան: Հենց ականջների ծերերը մնան, կսկսեն ինքներն իրենց մեր քրֆել, թե ընչի մերերը ժամանակին կանաչ իրեք մանեթանոցները խնայել են՝ տան գինեկոլոգին»:

Please enter a valid URL