Այսօր Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ծննդյան օրն է։ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1962թ․ մարտի վեցին, Ստեփանակերտում։
Ռիտա Սարգսյան (օրիորդական ազգանունը Դադայան) ավարտել է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը, ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի: Հենց իր սաներից մեկի ծննդյան տոնին էլ ծանոթացել է ապագա ամուսնու՝ Սերժ Սարգսյանի հետ: «Սերենադներ չի երգել, բայց ծաղիկներ, անշուշտ, նվիրել է: Նա այն մարդն էր, ում ես սպասում էի: Հորս նա միանգամից դուր եկավ»,- մի առիթով պատմել է Ռիտա Սարգսյանը:
Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը եւ հինգ թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը: 2008-2018թթ ՀՀ առաջին տիկինն էր։