Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն անգամ Սերժին չմերժեցինք: Սերժ Սարգսյանը ոչ միայն բանտում չէ, այլև մերժված չէ և Հայաստանի մի մասում պաշտոնապես մասնակցում է Վազգեն Սարգսյանի հիշատակի արարողություններին Արցախում:
Արցախի ղեկավարության հարցում իր թույլ տված կոպտագույն սխալի դիմաց հիմա Հայաստանի վարչապետը արդեն բացահայտ բարոյական հարված է ստանում Արցախի մարզպետ Բակո Սահակյանից, որի վարչակազմը սնվում է Երևանից հատկացվող բյուջեից:
Կեցցե՝ այն հեղափոխությունը, որը դրա դրոշակակիր մեր հեղափոխական ընկերները մեծ ինքնավստահությամբ ապականեցին»: