Ինչպես հայտնել էինք, մարտի 4–ին, ժամը 15։20–ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Լեփսուսի փողոցի մանկապարտեզից սրտի կանգով 2015թ. ծնված երեխա է ընդունվել Արաբկիր ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք։ Ժամը 23։30–ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձանքնություն, դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն է ընթանում։