Search
Close this search box.

Ունենք 10 հազարից ավել հետախուզման մեջ գտնվող հայեր` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու փաստով. Արմեն Խաչատրյան

Խորհրդարանի մասնագիտացած հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զինծառայությունից խուսափած ու 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու մասինն կարգավորման ժամկետը երկարացնելուն։ ԱԺ ամբիոնից այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

«Այս պահի դրությամբ մենք ունենք 10 հազարից ավել հետախուզման մեջ գտնվող հայեր` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու փաստով։ Եվ դրանցից 3200-ը 27 տարեկանից մինչև 35 տարեկան հասակում են։ Այսինքն` ակնկալվում է, որ հիմնականում շահառուները կլինեն այս տարիքի մեջ գտնվողները»,- ասաց Խաչատրյանը։

Նա կոչ արեց կողմ քվեարկել այս նախագծի ընդունմանը ու ներկայացրեց համառոտ վիճակագրություն այս կարգավորման վերաբերյալ։

«Մենք ունենք 2016-2017 թվականների կարճ վիճակագրություն, համաձայն որի՝ մոտ 625 անձ է վերադարձել Հայաստանի Հանրապետություն՝ կատարելով համապատասխան վճարումները, ընդհանուր՝ 795 միլիոն դրամի չափով»,- ասաց Խաչատրյանը։

Please enter a valid URL