«Մենք հող հանձնող չենք, մենք հող պահող ու ազատագրող ենք։ Մարդիկ դիվիդենտներ շահելու համար հող հանձնելու գաղափար են առաջ բերել։ Նման բան չի կարող լինել։ Մենք հող տվող չենք, մենք հող պահող ու ազատագրող ենք, մենք Երկրապահ ենք»,- այսօր Եռաբլուր պանթեոնում, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Արցախի տարածքներ զիջելու խոսակցություններին, ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԵԿՄ նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը:
Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցի վերաբերյալ էլ նշել է, որ դա «բարդ հարց է»: «Ժամանակը ցույց կտա, դա մի քիչ բարդ հարց է, ժամանակի խնդիր է առաջ գալիս։ Կբացահայտվի ժամանակի ընթացքում»,- կարծիք է հայտնել նա:
Հիշեցնենք,որ այսօր Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ինչի առիթով նրա մարտական ընկերները, քաղաքական ու հասարակական գործիչներն ու քաղքացիները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։